«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է

Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է
13.08.2025 | 12:30

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։

Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։

Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է, որի մասին արդեն լավ գիտեն թե´ թուրքերը, թե´ պոտենցիալ դաշնակիցները, և դրանից մեծապես օգտվում են։ Այդ պատճառով էլ մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսին է։ Նույնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառվածությունը։ Բոլոր կարևորագույն փուլերում (ներառյալ՝ ընթացիկ հետվաշինգտոնյան) ճիշտ հարցադրումների, ակտիվ վարքագծի, ճիշտ ձևակերպումների և հասարակությանն ուղղվող ճիշտ ուղերձների ակնհայտ բացակայությունն ուղղակիորեն պնդում է, որ հայաստանյան էլիտաների էական փոփոխությունն առողջացման միակ ճանապարհն է։

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եվ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարևորագույն խնդիրը կլինի հասարակության առողջացումը, բարոյալքման դժոխքից հանելը:

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 15442

Մեկնաբանություններ